Նկարագրություն
«Շերլոք Հոլմսի արկածները» ժողովածուն սըր Արթուր Քոնան Դոյլի հեղինակած պատմվածքների ժողովածուներից է՝ բաղկացած 12 ստեղծագործությունից: Առաջին՝ «Սկանդալը Բոհեմիայում» պատմվածքը, տպագրվել է «Ստրենդ» ամսագրում 1891 թվականին: Գիրքը հրատարակվել է մեկ տարի անց և համարվում է Հոլմսի մասին պատմվածքների առաջին հավաքածուն: Բոլոր պատմվածքներում դրսևորվում է Հոլմսի հանճարը, որ օգնում է մարդկանց հասնել արդարության, հատկապես՝ այն դեպքերում, երբ խնդիրներն առաջին հայացքից թվում են բարդ կամ գրեթե անլուծելի:
