Կրաֆթ գրախանութը ցանկանում է, որ դուք լիովին գոհ լինեք ձեր գնումներից։ Եթե պատվերի հետ կապված առաջացել է խնդիր կամ այն չի համապատասխանում ձեր սպասելիքներին, մենք կփորձենք գտնել լավագույն լուծումը՝ վերադարձի կամ փոխանակման միջոցով։

  1. Փոխանակում
  • Գնված ապրանքները (բացառությամբ բացված գրքերի, նվեր քարտերի, անհատական պատվերների և գրելու/նկարելու համար օգտագործված պիտույքների) ենթակա են փոխանակման 14 օրվա ընթացքում։
  • Փոխանակումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե ապրանքը չօգտագործված է, ունի վաճառքային տեսք և նախնական փաթեթավորում։
  • Անհրաժեշտ է ներկայացնել գնումի ՀԴՄ կտրոնը կամ էլեկտրոնային հաշիվը։
  • Փոխանակման ենթակա չեն հատուկ զեղչով կամ ակցիայի ընթացքում գնված ապրանքները, բացառությամբ արտադրական կամ առաքման վնասի դեպքերի։
  1. Վերադարձ
  • Վերադարձն իրականացվում է 14 օրվա ընթացքում այն դեպքում, եթե ապրանքը չի օգտագործվել և պահպանել է ամբողջական փաթեթավորումը։
  • Վերադարձը չի տարածվում գրքերին, որոնք բացվել կամ կարդացվել են, ինչպես նաև գրենական պիտույքներին, որոնք բացվել կամ օգտագործվել են։
  • Եթե մենք սխալ ապրանք ենք առաքել կամ այն վնասված է հասել, հաճախորդը կարող է վերադարձնել կամ փոխանակել այն ճիշտ ապրանքի հետ՝ առանց լրացուցիչ վճարի։
  • Վերադարձի համար անհրաժեշտ է ներկայացնել գնումի ՀԴՄ կտրոնը կամ էլեկտրոնային հաշիվը։
  1. Գումարի Վերադարձ
  • Վերադարձը կատարվում է այն նույն եղանակով, որով կատարվել է վճարումը։
  • Քարտային վճարումների դեպքում գումարը վերադարձվում է մինչև 7 աշխատանքային օրվա ընթացքում՝ կախված բանկի ընթացակարգերից։
  • Առաքման վճարները չեն վերադարձվում, բացառությամբ այն դեպքերի, երբ սխալ կամ վնասված ապրանք է առաքվել։
  1. Պատվերի Չեղարկում
  • Պատվերը կարող է չեղարկվել մինչև առաքումը։
  • Եթե պատվերն արդեն առաքվել է, այն հնարավոր չէ չեղարկել, սակայն կարելի է դիմել վերադարձի ընթացակարգով (այդ դեպքում առաքման գումարը չի վերադարձվում)։
  1. Ապրանքներ, որոնք ենթակա չեն վերադարձի
  • Բացված կամ կարդացված գրքեր
  • Նվեր քարտեր
  • Օգտագործված գրենական պիտույքներ (նոթատետր, գրիչ, ներկ, վրձին և այլն)
  • Զեղչային ակցիաների ընթացքում գնված ապրանքներ (բացառությամբ վնասվածների)

Հատուկ նշում: Եթե ձեր պատվերը հասել է վնասված վիճակում, խնդրում ենք անմիջապես կապ հաստատել մեզ հետ՝ kraftarmenia@gmail.com կամ +374 96313110։ Մենք կառաջարկենք փոխարինում կամ գումարի վերադարձ՝ ըստ ձեր նախընտրության։