Նկարագրություն
Մերի Լենոքսը՝ հիվանդոտ, քմահաճ ու կամակոր մի աղջնակ, համաճարակին զոհ գնացած ծնողների մահից հետո Բրիտանական Հնդկաստանից վերադառնում է Անգլիա և բնակվում առեղծվածներով լի յորքշիրյան մռայլ ու տարօրինակ մի կալվածքում: Աղախինը նրան հայտնում է, որ հսկա կալվածքի պարտեզներից մեկը կողպված է, իսկ բանալին թաղված է հողի տակ: Համառ ու հետաքրքրասեր աղջիկը որոշում է ամեն գնով գտնել «աներևույթ» պարտեզի բանալին: Այսպես սկսվում են Մերիի, նրա զարմիկի` Քոլինի և Դիքոն անունով գեղջուկ տղայի զարմանալի արկածները: Ֆ. Հ. Բրնեթի վեպը բնության և երեխաների անժխտելի, խորհրդավոր ներդաշնակության, ոգեղեն զարթոնքի մասին պատմող գողտրիկ ու սքանչելի մի պատմություն է, վիկտորյան մանկագրության լավագույն նմուշներից:
Կատալոգ
Երաժիշտ հրեշը Լիլիթ Ալթունյան
3600 AMD
Երկարագուլպա Պիպին
2200 AMD
Երկնագույն նետը Ջաննի Ռոդարի
2700 AMD
Կապույտ աղվեսը Լիլիթ Ալթունյան
3200 AMD
Պատմվածքներ հենց այնպես
2600 AMD
Պետրոսիկը և Լուսինը
3400 AMD
Պիպին Հարավային ծովում
2200 AMD
Քաչալ ոզնին Նունե Սարգսյան
2800 AMD
